Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ

Նիկոլ Փաշինյան. Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ
02.04.2020 | 14:43

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին:

«Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել ընտրությունների առիթով: Կարծում եմ՝ տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլով հանգուցալուծելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է, բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը և բավականին խոսուն է նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ՝ ընդդիմադիր ուժեր: Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսակետից», - նշեց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ