Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռոսատոմը սկսել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի կափույրների 3D տպումը

Ռոսատոմը սկսել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի կափույրների 3D տպումը
02.04.2020 | 14:45

«Ռուսատոմ-ադդիտիվ տեխնոլոգիաներ» ընկերությունը (ՌուսԱտ»՝ ՏՎԷԼ վառելիքային ընկերության ձեռնարկություն) պատրաստել է փորձնական տարբերակներ ու պատրաստ է տպել թոքերի արհեստական օդափոխման սարքերի 3D կափույրներ, որ կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման սարքերում։


Նման բաղադրիչների պահանջարկը բազմակի մեծացել է՝ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի համաճարակով։ «ՌուսԱտ» ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել շաբաթական 300 կափույր։ Արտադրության համար օգտագործվում է կենսահամակցված պոլիմեր, արտադրանքը չի պահանջում կրկնակի մշակում։ Վենտուրայի կափույրները կիրառվում են աէրոզոլային դիմակների հետ՝ օքսիգենոթերապիայի չափաբաժինների համար և ապահովում են թթվածնի մատակարարման ցածր հոսք։ Դրանք նախատեսված են մի քանի ժամվա օգտագործման համար ու ենթակա են փոխարինման, այսինքն, ըստ էության, սպառվող նյութեր են։ Շատ երկրներ բախվել են այդ դիմակների դեֆիցիտի հետ, առաձնին դեպքերում հարցը լուծվել է 3D տպիչների օգնությամբ։ «Ռուսաստանյան ատոմային ճյուղի ձեռնարկությունները մոբիլիզացնում են իրենց հնարավորությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։

«Ռոսատոմի» բոլոր ընկերությունները, որոնք մասնագիտացած են բժշկական թեմատիկայով ու սարքավորումների հարցերով, փնտրում են արտադրական և մտավոր հնարավորություններ՝ արագ վերակազմավորելու սարքավորումներն ու սպառվող նյութերը, որոնք անհրաժեշտ են բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վենտուրայի կափույրների արտադրության համար մենք տեղեկատվություն ենք ուղարկել Ռուսաստանի առողջապահության նախարարություն, ԱԻՆ, պաշտպանության նախարարություն և Ռոսպոտրեբնադզոր: Անհրաժեշտության դեպքում, կափույրների արտադրությունը կարող է սկսվել առաջիկայում», - նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ «ՌուսԱՏ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Տուրունդաևն ընդգծել է․«Մեր ընկերությունը, որպես ադդիտիվ տեխնոլոգիաների բնագավառում Ռոսատոմի ճյուղային ինտեգրատոր, ուսումնասիրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի կափույրներ տպելու հնարավորությունը, պատրաստել է փորձնական օրինակներ և պատրաստ է դրանց արտադրությանը՝ բուժհաստատություններ մատակարարելու համար։ Կափույրներին զուգահեռ, 3D տպիչների օգնությամբ կարող են արտադրվել նաև շնչառական դիմակներ և բժշկական այլ արտադրանքներ»:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ