Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժը հսկելու նախագծին: «Մինչև օրս անհեթեթ մեկնաբանություններ եմ լսում՝ գաղտալսումներ և այլն: ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա:
Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթությունն է, չեն կարող ունենալ: «Այն կառավարությունը, որ քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից», - ասաց ՀՀ վարչապետը: