Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Բոլորս գիտակցում ենք, որ ճգնաժամի պատճառով անորոշություններ շատ կան

Նիկոլ Փաշինյան. Բոլորս գիտակցում ենք, որ ճգնաժամի պատճառով անորոշություններ շատ կան
02.04.2020 | 14:58

2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 միլիարդով կամ 16,5 տոկոսով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով` կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018-ի համեմատությամբ՝ 2020 -ի առաջին եռամսյակի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 միլիարդ դրամով: Բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով անորոշություններ շատ կան, ակնհայտ է, որ այս տեմպերը կկորցնենք», - ասաց նա՝ ընդգծելով, թե արձանագրված տեմպերը ապացուցում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է, տիրապետում են տնտեսության զարկերակին և այս պայմաններում նույնքան արդյունավետ պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել:


«Այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ, ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա: Այն խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք հավաքում, ուզում եմ ընդգծել, որ հարկերը գոյանում են եկամուտների, շահույթների պարագայում և հնարավոր չէ հարկերի հավաք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ