Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին
02.04.2020 | 14:59

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին: «Սկզբնական շրջանում մենք կարողացանք կանխել խուճապային երևույթները։ Դա լավ է, որ երկրում համատարած հանգստություն է, բայց համաճարակային տեսանկյունից դա վտանգավոր է», - կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք այդ պրոբլեմին», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ