Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը

Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը
02.04.2020 | 15:00

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Նա նշեց, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։

«Հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Այդ պատասխանը պերճախոս տրվեց, մեր զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ իսկապես պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո, արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես նույնքան վճռականությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա, կարծում եմ, այլևս կասկածի տակ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ