Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Սբ. Գրիգոր Լուսավորիչը» կծառայի ինֆեկցիոն հիվանդանոց

«Սբ. Գրիգոր Լուսավորիչը» կծառայի ինֆեկցիոն հիվանդանոց
02.04.2020 | 15:01

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։ «Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն... այս պահի դրությամբ ՀՀ֊ում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով», - ասաց նա։


Թորոսյանի խոսքով՝ դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։ «Օրվա ընթաքում ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ», - ասաց Թորոսյանը:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ