Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բիլ Գեյթս. Ինչպես ԱՄՆ-ը կարող է հաղթահարել համավարակը

Բիլ Գեյթս. Ինչպես ԱՄՆ-ը կարող է հաղթահարել համավարակը
02.04.2020 | 15:02

Microsoft ընկերության համահիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը, որ համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել համաճարակի նախապատրաստվել դեռևս 2015-ին, երեք կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։ Գեյթսը The Washington Post-ում առաջարկներ է գրել, որ հիմնված են փորձագիտական խորհրդատվության վրա։


«Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ը կորցրեց նոր տեսակի կորոնավիրուսը հաղթահարելու հնարավորությունը։ Սակայն կարևոր որոշումներ կայացնելու պատուհանը դեռևս չի փակվել: Որոշումները, որոնք մենք ու մեր առաջնորդները կայացնում ենք այսօր, հսկայական ազդեցություն կունենան հետևյալ հարցերի վրա՝ որքան շուտ կսկսեն նվազել կորոնավիրուսի հաստատված դեպքերը, որքան երկար տնտեսությունները չեն գործի և քանի ամերիկացի ստիպված կլինի թաղել կորոնավիրուսի հետևանքով մահացած իր սիրելիին»,- հավելել է Գեյթսը՝ կոչ անելով հետևողական համազգային մոտեցում ցուցաբերել արգելափակումներին, որոնք սահմանվում են երկրում հիվանդության տարածումը զսպելու համար:
Նա նշել է, որ որոշ պետություններ ամբողջությամբ չեն փակվում, ինչը որակել է «աղետի դեղատոմս»: «Քանի դեռ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, ազատ կարող է տեղաշարժվել նաև վիրուսը»,- ասել է գործարարը։
Microsoft-ի հիմնադիրը կոչ է արել դաշնային կառավարությանը ակտիվացնել թեստավորումը և հստակ առաջնահերթություններ սահմանել, թե ով առաջին հերթին թեստ անցնելու կարիք ունի, և առաջնահերթությունը տալ բուժաշխատողներին և առաջին օգնություն ցուցաբերողներին:


Երկրորդը՝ «շատ ախտանշաններ ունեցող մարդկանց, որոնք ավելի շատ ռիսկի են ենթարկվում լուրջ հիվանդության դեպքում»։
Վերջին քայլը, ինչպես նշել է Գեյթսը, կլինի ընդունել «տվյալների վրա հիմնված մոտեցում բուժման և պատվաստանյութի ստեղծման համար»։
«Ինչպես տեսանք այս տարի, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բայց ես դեռ հավատում եմ, որ եթե մենք ճիշտ որոշումներ ընդունենք հիմա՝ հիմնվելով գիտության, տվյալների և բուժաշխատողների փորձի վրա, կկարողանանք փրկել մարդկային կյանքեր և երկիրը վերադարձնել աշխատանքի»,- հոդվածը եզրափակել է Գեյթսը:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ