ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել: «Մենք պետք է խոսենք նրանց հետ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ արագ համաձայնության գալ Իրանի հետ։ Միայն պետք է զանգահարել։ Ես պարզապես կարծում եմ, որ նրանք հպարտ մարդիկ են, նրանց ղեկավարությունը՝ նույնպես։ Հպարտ, ինչպես բոլորս»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանների հարցին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը թշնամություն չի ցանկանում հարաբերություններում։ «Բայց եթե նրանք թշնամաբար լինեն մեր նկատմամբ, նրանք կզղջան այնպես, ինչպես ոչ մի ուրիշ բանի համար»,- հավելել է նա: