Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է վիրտուալ խորհրդարան ստեղծել, որ մեկուսացած օրենսդիրներին կորոնավիրուսային ճգնաժամի դեմ արդյունավետ պայքար մղելու հնարավորություն տրվի, գրում է The Guardian-ը։
Աշխատանքային այս ձևաչափին անցումը հայտարարվել է մտահոգությունների ֆոնին, որ կառավարությունը ձախողում է ճգնաժամային իրավիճակին պատշաճ լուծում գտնելու հարցը։ Նման մտահոգությունների համար առիթ են տվել պնդումերը, թե առողջապահական համակարգի աշխատակիցների կյանքը վտանգված է պաշտպանիչ միջոցների և վարակի առկայությունը ստուգող թեստերի սակավության հետևանքով։ Համայնքների պալատի նախագահ Ջեքոբ Ռիս Մոգը հայտարարել է, որ կառավարությունն ու խորհրդարանը հույս ունեն, որ համապատասխան տեխնոլոգիաները պատրաստ կլինեն ապրիլի 21-ին, երբ պատգամավորները արդեն պետք է վերադառնան Ուեսթմինսթեր։
«Խորհրդարանը պետք է իրականացնի կառավարության աշխատանքը զննելու, օրենքների ստեղծումն և մշակումն օրինականացնելու իր պարտականությունը և այս աննախադեպ ժամանակներում այդ նպատակով պետք է դիմի տեխնոլոգիաների միջոցով ցանկացած հասանելի լուծման եղանակի։ Մենք խորհրդարանական պաշտոնյաների հետ եղանակներ ենք դիտարկում՝ պատրաստ լինելով խորհրդարանի վերադարձին»,-ասել է նա։