Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսրայելը 100 միլիարդ շեկելի հայց է ներկայացրել Չինաստանին

Իսրայելը 100 միլիարդ շեկելի հայց է ներկայացրել Չինաստանին
02.04.2020 | 15:05

Իսրայելի «Հերցլիա՝ ի պաշտպանություն քաղաքացիների» ոչ առևտրային կազմակերպությունը 100 միլիարդ շեկելի (28 միլիարդ դոլար) հայց է ներկայացրել Թել Ավիվի շրջանային դատարան ընդդեմ Չինաստանի` կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների պատճառով: Փաստաբաններ Ամիթ Սադիյան, Ամիթ Գամպելը և Շմուել Սաադիան, ներկայացնելով հայցը, հայտարարել են, որ ներկայացված է Իսրայելի բոլոր քաղաքացիների անունից, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակից և ինչը, իրենց կարծիքով, տեղի է ունեցել Չինաստանի իշխանությունների անպատասխանատվության հետևանքով: «Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է Իսրայելի պատմության ամենամեծ ճգնաժամերից մեկին: Փլուզվել է տուրիզմի, ավիափոխադրողների, զվարճանքների և հանրային սննդի արդյունաբերությունը: Հարյուր հազարավոր ձեռնարկատերեր մնացել են առանց եկամտի և սնանկանալու շեմին են: Փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Գործազուրկների թիվը մոտենում է 1 միլիոնի: Հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց առողջությունը, տասնյակները մահացել են»,-ասված է հայցադիմումի մեջ: Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Չինաստանի իշխանություններն ուղղակիորեն պատասխանատու են համավարակի համար, անկախ նրանից, թե ինչպիսին է դրա աղբյուրը: Այն դեպքում, երբ, ինչպես տեղեկացվում էր, աղբյուրը մսի շուկայից է եղել, նշանակում է, որ առևտուրը տեղի է ունեցել առանց անհրաժեշտ վերահսկման և ռիսկի է ենթարկել մարդկանց կյանքը: Եթե հավատանք նրան, որ վիրուսն արհեստածին է (մամուլում վարկած էր տարածվել, որ վիրուսը, հնարավոր է, դուրս եկած լինի Ուհանի գաղտնի լաբորատորիայից, որտեղ փորձեր են արվում չղջիկների վրա), այս դեպքում Չինաստանի իշխանությունների պատասխանատվությունն «անվիճելի է»:
Հայցադիմումը ներկայացնողները կարծում են, որ Իսրայելի կառավարությունը պետք է խիզախությամբ լցվի և աջակցի իրենց պահանջներին: Նրանք խորհուրդ են տվել կառավարությանը գործել ԱՄՆ-ի պես, որտեղ նմանատիպ հայց Չինաստանի դեմ ներկայացրել էր Freedom Watch ընկերությունը:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ