Ապրիլի 7-ին տեղի կունենա տարվա ամենամեծ և պայծառ գերլուսինը, գրում է Daily Mail-ը: Դիտարժան բնական երևույթը տեղի կունենա, երբ լիալուսինը համընկնի Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:
Գերլուսնի դեպքում Երկրի բնական արբանյակը 7-14%-ով ավելի մեծ է երևում, քան սովորական լիալուսնի ժամանակ, ինչպես նաև 30%-ով ավելի պայծառ: