Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լուկաշենկոն նահանջում է

Լուկաշենկոն նահանջում է
02.04.2020 | 15:09

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրումից ակնկալում է «իսկական դաշինքի ոգուն համապատասխան» փոխըմբռնելի որոշումներ: Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների միասնության օրվա կապակցությամբ: Շնորհավորանքի մեջ ասվում է, որ երկու երկրներն այսօր գտնվում են միավորման նոր փուլի շեմին: «Իրական դաշինքի ոգուն համապատասխան փոխընդունելի լուծումների մշակումը լուրջ առավելություն է Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների արժանի ապագայի համար»,-կարծում է Լուկաշենկոն: Նա նաև ուշադրություն է դարձրել, որ Միութենական պետության շրջանակում սկսված ինտեգրման գործընթացների սկիզբը նպաստել է ռուս-բելառուսական կապերի առավել խոր բովանդակություն ստանալուն, իրական առավելություններ է ստեղծել երկու երկրների տնտեսական և սոցիալական զարգացման համար: Բելառուսի նախագահը համոզված է, որ հետագայում էլ կպահպանվի համագործակցության բարձր մակարդակը:
Լուկաշենկոն շնորհավորանք է հղել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտային և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլին:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ