Օդի աղտոտվածության մակարդակը եվրոպական քաղաքներում նվազել է կորոնավիրուսի համավարակի շրջանակներում իշխանությունների սահմանափակող միջոցառումներից հետո՝ հաղորդում է Reuters-ը։ 2019-ի մարտի համեմատությամբ կրճատվել է ազոտի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտում Բրյուսելում, Փարիզում, Մադրիդում, Միլանում և Ֆրանկֆուրտում: Փորձագետները սա կապում են ճանապարհներին ավտոմեքենաների քանակի նվազման հետ։
Փոփոխություններ կան նաև Չինաստանում։ Լեհաստանում ազոտի երկօքսիդի մակարդակը մթնոլորտում անփոփոխ է մնացել, ինչը մասնագետները կապում են երկրում ածխի արդյունաբերության հետ։