Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: Նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նախարարը պարտականությունները կկատարի տնից: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով, կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը 6092 մարդ, 25-ը մահացել են: