Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է նոր առողջապահական համակարգ

Արսեն Թորոսյան. Պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է նոր առողջապահական համակարգ
02.04.2020 | 15:11

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսով հիվանդների առողջացման դեպքերը կավելանան։ «Հույս ունենք, որ ամեն օր առողջացած քաղաքացիների թիվը կշատանա, քանի որ մոտենում ենք նախկին մեծաթիվ հայտնաբերումների 14-օրյա ժամկետին»,- կառավարությունում ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ 16 հյուրանոցներում ու հյուրատներում այսօր պահվում են մեկուսացված անձինք, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող դեպքերն են։ Մյուս մասն ուղղակի կոնտակտավոր են։ Նաև 9 բժշկական կենտրոններ ամբողջությամբ ներգրավված են հիվանդության դեմ պայքարի գործում։ «Պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է նոր առողջապահական համակարգ, որպեսզի հիմնական առողջապահական համակարգը շարունակի իր ծառայությունները մյուս հիվանդների համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հիմնական առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով տուժեն մեր այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ հիվանդություններ»,- ասաց նա։ Նախարարը հավելեց, որ Հայաստանում կորոնավիրուսի փաստացի հաստատված դեպքերի թիվը 663 է։ Երեկվա ընթացքում 92 նոր դեպք է հաստատվել։ Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մեկ օրում հաստատված դեպքերի թռիչքաձև աճը։ «Ես դա թռիչքաձև աճ չէի համարի, պարզապես այսօր ավելի շատ դեպքեր կան, քան երեկ։ Պայմանավորված է երկու հանգամանքով՝ իհարկե, կա վարակի տարածում, որը ոչ ոք չի կարող հերքել։ Նաև կան բերովի դեպքեր, նոր օջախներ, ինչպես նաև նախկին օջախներից նոր օջախների առաջացում։ Ինչպես նաև, պայմանավորված է մեր կողմից ամեն օր կատարվող թեստավորման թվի աճով»,- ասաց Թորոսյանը։ Նա ասաց, որ հիվանդության պիկը կանխատեսել հնարավոր չէ, պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ այդ օրը մոտենա, կանխարգելիչ միջոցառումների նպատակը այդ պիկը հնարավորինս շուտ տեսնելն է, հավելեց նախարարը։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ