Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արարատ Միրզոյան․ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ է արված

Արարատ Միրզոյան․ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ է արված
02.04.2020 | 22:20

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարծիքով, սպառողների համար հուլիսի 1-ից գազի գինը բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ է արված: «Կարծում եմ, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք է ստիպեր «Գազպրոմի» մեր գործընկերներին վերանայել առաջարկ անելու ժամկետները։ Չեմ գտնում, որ սա լավագույն ժամանակն է այս առաջարկը անելու։ Շատ մանրամասն ծանոթ չեմ խնդրին, բայց գնահատականս էդպիսին է։ Վստահ եմ, որ վայրկյան առ վայրկյան կառավարության մեր գործընկերները, պատասխանատուները բանակցում են «Գազպրոմի» հետ՝ օպտիմալություն գտնելու համար», - ասաց Միրզոյանը։ «Գազպրոմ Արմենիա»-ն երեկ դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել մեկ սակագին՝ 283 դոլար հազար խորանարդ մետրի համար: Գործող սակագինը այս պահին միջինը 255 դոլար է։ «Գազպրոմի» առաջարկը մոտ 35 տոկոս թանկացում է ենթադրում սոցիալապես անապահով խավի՝ նպաստ ստացողների, ջերմոցների և վերամշակող ոչ մեծ ընկերությունների համար, և աննշան մոտ 2 տոկոս էժանացում՝ նպաստառուների ցուցակներում չգտնվող բնակիչների համար:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ