Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ և ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում: Թալիշում նա հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր: