Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի խախտմանը
02.04.2020 | 22:45

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 2-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է մարտի 30-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել զինվորականներ և դպրոցահասակ երեխա: «Ստացվող տեղեկությունների համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, միևնույն ժամանակ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական կառույցները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից և կրկին նստել բանակցային սեղանի շուրջ, երբ դրա համար օբյեկտիվ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ