Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ը ՌԴ-ից բժշկական սարքավորումներ է գնել

ԱՄՆ-ը ՌԴ-ից բժշկական սարքավորումներ է գնել
02.04.2020 | 22:49

ԱՄՆ-ն և Ռուսաստանը անցյալում ճգնաժամերի ընթացքում միմյանց հումանիտար օգնություն են ցուցաբերել, և անկասկած, կշարունակեն դա անել ապագայում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտեգուսը:
«Նախագահներ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ը պայմանավորվել է գնել Ռուսաստանից անհրաժեշտ բժշկական սարքավորումները, այդ թվում՝ շնչառական սարքեր և անձնական պաշտպանիչ սարքավորումներ, որոնք ապրիլի 1-ին տեղափոխվել են Նյու Յորքում Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալություն», – ասվում է Պետքարտուղարության կայքում: Չորեքշաբթի օրը Ան -124 ինքնաթիռը վայրէջք էր կատարել Նյու Յորքում: Ինքնաթիռում, ինչպես նշել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, եղել են ախտահանող նյութեր, բաժակներ, ռեսպիրատորներ և դիմակներ, սարքավորումներ:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ