Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ

ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ
02.04.2020 | 23:05

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությունները բացում են վրանային հիվանդանոցներ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Նյու Յորքի Քվինս թաղամասի «Էլմհարսթ» հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ մեծ թվով հիվանդներ կան, նրանց սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր: Նման իրավիճակ է Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների շչակների ձայնը: Այժմ ԱՄՆ-ում հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցներ են կառուցվում՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անցել է 200 000-ից: Հաշվի առնելով այս զարգացումները` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:


Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակավոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում: Լոս Անջելեսի «Մերսի» նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ