Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հռոմի պապը կոչ է արել միասին աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար

Հռոմի պապը կոչ է արել միասին աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար
02.04.2020 | 23:06

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միասին աղոթել կորոնավիրուսի համավարակի օրերին իրենց աշխատանքն իրականացնող լրատվամիջոցների համար։ Հռոմի պապը «Թվիթեր»–ի իր միկրոբլոգում գրել է. «Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, որոնք աշխատում են լրատվամիջոցներում, որոնք աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջովին մեկուսացված չլինեն, նրանց համար, որոնք կրթում են մեր երեխաներին։ Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, որոնք օգնում են մեզ գոյատևել մեկուսացման այս ժամանակահատվածում»։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ