Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանից 10 000 պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանից 10 000 պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ
03.04.2020 | 17:17

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 000 պաշտպանիչ, բժշկական դիմակ, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ ««Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 000 պաշտպանիչ դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում», - նշում են Շիրակի մարզպետարանից:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ