Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանը 2 մլն դոլար կհատկացնի տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերի աջակցմանը

Վրաստանը 2 մլն դոլար կհատկացնի տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերի աջակցմանը
03.04.2020 | 17:18

Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին տեղեկացրել է, որ տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերին աջակցելու համար կառավարությունը 2 միլիոն դոլար արժողությամբ փաթեթ կօգտագործի:

«Այս փաթեթը կօգնի սուբսիդավորել մինչև 50 հյուրանոցի բանկային վարկերը, հետաձգել գույքահարկի և եկամտահարկի վճարումն ու ավելացված արժեքի հարկը փոխհատուցել 600 միլիոն լարիի չափով, ինչը կապահովի զբոսաշրջությունն ու կպահպանի աշխատատեղերը: Կարևոր է օգնել քաղաքացիներին պահպանել իրենց աշխատանքն ու օգնել լուծել նրանց ֆինանսական խնդիրները»,-հայտարարել է Ցքիտիշվիլին: Փոխվարչապետը նշել է, որ առաջարկված քայլերը դեռևս մի մասն են կառավարության այն ծրագրերի, որոնք առաջարկվել կամ առաջարկվելու են ճգնաժամից դուրս գալու համար: Նրա խոսքով՝ այս քայլերը ուղղված են առաջին հերթին աշխատատեղերի պահպանմանը:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ