Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ
03.04.2020 | 17:34

2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել:


«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել Ազգային ժողով մտնելու շեմը և ներկայացված չի լինի խորհրդարանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում կուսակցությանն աջակցած բոլոր քաղաքացիներին: Կուսակցությունը կշարունակի իր գործունեությունը որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ: Կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած Արայիկ Հարությունյանի և նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցության հետ:
Մեր գլխավոր նպատակը մնում է արցախյան հասարակության ուժեղացումը, ինչին էլ ուղղված կլինի կուսակցության գործունեությունն առաջիկա տարիներին: Կշարունակի գործել «Ազգային վերածնունդ» կուսակցության գլխավոր գրասենյակը, կտպագրվի «Վերածնունդ» պաշտոնաթերթը, առաջիկայում կուսակցությունը հանդես կգա տարբեր նախաձեռնություններով:


Ստեփանակերտ
3 ապրիլի, 2020թ.

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ