Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բեռլինի բարձրակարգ ռեստորաններից մեկն անվճար սնունդ է մատակարարում բժիշկներին

Բեռլինի բարձրակարգ ռեստորաններից մեկն անվճար սնունդ է մատակարարում բժիշկներին
03.04.2020 | 20:49

Բեռլինում բարձր վարկանիշ ունեցող ռեստորաններից մեկը, որը փակ է հաճախորդների համար, այս օրերին աշխատում է բժիշկների համար՝ անվճար սնունդ մատակարարելով նրանց՝ տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ռեստորանի հիմնադիր Մաքս Շտորեն Գերմանիայի ամենապահանջված խոհարարներից մեկն է:


Կարանտինի առաջին օրերին Մաքսն իր թիմով սկսել է պատրաստել ճաշատեսակներ քաղաքի հիվանդանոցների բուժանձնակազմների համար: Նրանք ճաշերի համար ոչինչ չեն վճարում: «Անընդհատ սևեռվել հեռախոսին և ամեն 15 րոպեն մեկ թարմացնել ինֆորմացիան, ինձ համար չէ: Ես սովոր եմ աշխատել և անել այն, ինչ ամենից լավ է ստացվում: Մենք տեղեկացանք, որ կլինիկաների աշխատակիցները նույնիսկ ժամանակ չունեն տաք սննդի հարցով զբաղվելու համար: Ես շատ արագ մեր առաքիչներից հետաքրքվեցի, թե կարո՞ղ են որոշ քանակությամբ սնունդ նվիրաբերել, որպեսզի մենք բժիշկների համար ուտեստներ պատրաստենք: Ի պատասխան մենք բավական բարձր որակի միս ստացանք»,-նշել է խոհարարը: Նրա՝ սննդամթերքի նվիրատվության առաջարկին արաձագանքել են այլ ընկերություններ ևս:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ