Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի
03.04.2020 | 20:51

Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նոր մարտահրավերները պահանջում են արագ եւ էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ