Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում՝ 770

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Հայաստանում՝ 770
04.04.2020 | 14:09

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 34-ով՝ հասնելով 770-ի, փաստացի բուժվում է 720-ը՝ հաղորդում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: Բացասական են եղել 3477 թեստերի արդյունքները: Մինչ այս պահը կորոնավիրուսից ապաքինվել է 43 մարդ, մահացել՝ 7: Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մեկ քաղաքացի:

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ