Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հունաստանը համերաշխությունն է հայտնում Իտալիային

Հունաստանը համերաշխությունն է հայտնում Իտալիային
04.04.2020 | 14:10

Հունաստանում պետական գրասենյակների տանիքներին տեղադրել են Իտալիայի դրոշը՝ հույներն իրենց համերաշխությունն են հայտնում կորոնավիրուսից տուժած իտալացիներին: Իտալիայի պետական դրոշը բարձրացրել են նաև Հունաստանի խորհրդարանի և ԱԳՆ շենքերի վրա: Հուզիչ արարողությանը ներկա է եղել Հունաստանում Իտալիայի դեսպանը: «Այս դրամատիկ պահին, պարոն դեսպան, Հունաստանն Իտալիայի հետ է, մենք միասնական ենք, և մենք կվերապրենք միասին»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: «Մենք երբեք չենք մոռանա ձեր այս խորհրդանշական, բայց չափազանց թանկ ու կարևոր քայլը, դուք այդպես ձեր հարգանքի տուրքը մատուցեցիք մեր հազարավոր հանգուցյալների հիշատակին և ձեր աջակցությունը հայտնեցիք կորոնավիրուսի զոհերի ազգականներին և բարեկամներին»,- ասել է Հունաստանում Իտալիայի դեսպան Էֆիսիո Լուիջի Մարասը: Ապրիլի 3-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 14 000 մարդ, Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1500 դեպք, մահացել է 60 մարդ:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ