Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կանցլերն ավստրիացիներին կոչ է անում Զատկի տոնին մնալ տանը

Կանցլերն ավստրիացիներին կոչ է անում Զատկի տոնին մնալ տանը
04.04.2020 | 14:10

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ուղերձով դիմել է հայրենակիցներին: Ավստրիայում Զատիկն ամենասիրված տոներից մեկն է, կանցլերը խնդրել է քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային տոնակատարություններից և պահպանել տներում պարտադիր մնալու կարգը: «Կարևոր խնդրանքով եմ դիմում՝ այս անգամ ուրիշ վարվելակերպ է անհրաժեշտ: Այս Զատկին եկեք բաց թողնենք ավանդական միջոցառումները, նույնիսկ ընտանեկան հավաքները, մնանք տներում և այդպես պաշտպանենք ինքներս մեզ ու բոլոր նրանց, ովքեր թանկ են մեզ համար, խուսափենք այնպիսի քայլերից, որ կարող են վտանգել մեզ համար հարազատ և սիրելի մադկանց առողջությունը»,- ասել է վարչապետը: Նա ասել է, որ կիրակի օրը կառավարությունը փորձագետների մասնակցությամբ ժողով կգումարի և կնախանշի առաջիկա անելիքը:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ