Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԳՆ. Դեսպանությունը ձեռնարկում է քայլեր Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ

ԱԳՆ. Դեսպանությունը ձեռնարկում է քայլեր Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ
04.04.2020 | 14:12

Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանողներ, որ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ՝ նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:

«Նրանք տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան: Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձը»,- փոխանցում է ԱԳՆ խոսնակը: Ըստ նրա` դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:
«Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված և ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ