Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր է նվիրել Կապանի և Քաջարանի բուժկենտրոններին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր է նվիրել Կապանի և Քաջարանի բուժկենտրոններին
04.04.2020 | 15:24

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեռք է բերել նոր սերնդի բազմաֆունկցիոնալ թոքերի արհեստական շնչառության Hamilton C-6 սարքեր, նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ և նվիրել է Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններին։ «Քաջարանի ր Կապանի բժշկական կենտրոններին ենք հանձնում այն անհրաժեշտ բժշկական պարագաները և սարքավորումները, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն, ինչ այսօր հանձնում ենք բժշկական կենտրոններին, դեռ ամբողջը չէ», ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը։ Թոքերի արհեստական շնչառությունն ապահովող նորագույն սարքը ինքնուրույն վերլուծում է հիվանդի վիճակն ու որոշում շնչառությունն ապահովելու լավագույն ռեժիմը: Կապանի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ասլանյանի խոսքով՝ Հայաստանում սա երրորդ նման սարքն է, թանկարժեք է և յուրաքանչյուր կլինիկա չի կարող իրեն թույլ տալ ունենալ։ «Կորոնավիրուսային պնևմոնիաների և շնչառական անբավարարության ժամանակ բոլոր երկրների տվյալներով ամենակարևորը՝ ճիշտ օդափոխություն ապահովելն է։ Դրանով մենք կարողանում ենք ավելի մեծ հնարավորություն տալ, որ հիվանդը կարողանա հետագայում դուրս գալ այդ վիճակից և ինքնուրույն շնչի», - ասաց Հովհաննես Ասլանյանը։


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի խոսքով, ձեռք է բերվել Hamilton C-6 նոր սերնդի բազմաֆունկցիոնալ սարք, որն անհատույց հանձնվել է Կապանի բժշկական կենտրոնին, հուսալով, որ պետք չի գա։ «Օդափոխության սարքերի հիմնական մասը դեռ ճանապարհին է և Հայաստան հասնելուն պես անհատույց կտրամադրվի բժշկական կենտրոններին», - ասաց Սամվել Ալեքսանյանը։ 24 մլն դրամ արժողությամբ տեխնիկայից բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը բժշկական կենտրոններին նվիրաբերել է նաև մի շարք հարակից բժշկական պարագաներ, որոնց հիմնական մասը ձեռք է բերվում արտերկրից:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ