Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին
04.04.2020 | 15:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Փոստային ծառայության միջոցով քվեարկություն չի լինելու: Քվեարկողները պետք է գան ընտրատարածք և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթե որևէ մեկն այդպես անել չի ցանկանում, նշանակում է պատրաստվում է խաբեության»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը գրեթե դադարեցվել է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված: Գարնանը մի շարք նահանգներում անցկացվելու էին առաջնային ընտրությունները, որոնք հետաձգվել են և կկայանան ամռանը:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ