Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողան. Թուրքիայում ոչինչ այլևս առաջվանը չի լինի

Էրդողան. Թուրքիայում ոչինչ այլևս առաջվանը չի լինի
04.04.2020 | 15:34

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նոր միրջոցառումների մասին։ «Կեսգիշերից սկսած, 15 օրով կարգելվի ավտոտրանսպորտի մուտքն ու ելքը 30 քաղաքներում և Զոնգուլդակի շրջանում, որտեղ հիվանդությունը տարածված է։ Պարետային ժամ է մտցվում 20 տարին չլրացած անձանց համար։ Բնակիչները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ կան՝ սուպերմարկետներում, շուկաներում և աշխատավայրերում»,- ասել է նախագահը։ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո Թուրքիայում նոր քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգ կկառուցվի և «ոչինչ այլևս առաջվանը չի լինի»։
Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից 69 զոհերի մասին։ «Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20921-ի, վերջին 24 ժամերի ընթացքում COVID-19-ի 2786 թեստի դրական պատասխան է ստացվել»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ