Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սաուդյան Արաբիան պնդում է՝ Մոսկվան է հրաժարվել սահմանափակել նավթի արտահանումը

Սաուդյան Արաբիան պնդում է՝ Մոսկվան է հրաժարվել սահմանափակել նավթի արտահանումը
04.04.2020 | 20:56

Սաուդյան Արաբիան հերքել և սուտ է որակել Կրեմլի պնդումները, թե նավթի արդյունահանումը կրճատելու համաձայնությունը ձեռք չի բերվել սաուդցիների պատճառով: ԱԳՆ-ն պնդում է, որ Մոսկվան է հրաժարվել սահմանափակել արտահանումը` դեմ գնալով OPEC-ի անդամներին: «Մեր դիրքորոշումը հստակ է և հայտնի ամբողջ աշխարհին», - ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը` հորդորելով Ռուսաստանին ճիշտ որոշում կայացնել կազմակերպության` երկուշաբթի նախատեսված արտահերթ նիստում:
Ավելի վաղ OPEC-ի` Նավթ արտահանող երկրների կազմակերպության բանակցություններին մասնակցած դիվանագետներից մեկը «Բլումբերգ»-ին պատմել էր` երբ Ռուսաստանի նախարարը հայտարարել է գործարքից դուրս գալու մասին, մյուս երկրների ներկայացուցիչներն այնպիսի շոկի մեջ են եղել, որ չեն կարողացել շարունակել քննարկումը: Տարաձայնությունների պատճառով նավթի գինն անցած ամիս ռեկորդային անկում արձանագրեց` մեկ օրում հասնելով վերջին 30 տարվա մեջ ամենացածր ցուցանիշին:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ