Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱԳՆ. Վերին Լարս անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան

ԱԳՆ. Վերին Լարս անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան
04.04.2020 | 21:03

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Վերջին 30 րոպեի տվյալներով, «Վերին Լարս» անցակետում ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան», - ասաց նա։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, «Վերին Լարս» անցակետը փակ է մարտի 18-ից, և բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ