Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ոգևորում են բրիտանացի բժիշկներին

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը ոգևորում են բրիտանացի բժիշկներին
05.04.2020 | 14:05

Մարտի 23-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում երեքշաբաթյա կարանտին հայտարարեց և մի քանի օր անց ինքն էլ կորոնավիրուսի ախտորոշամամբ մեկուսացավ հասարակությունից: Մեծ Բրիտանիայի ապագա թագավորն ու թագուհին որոշել են աջակցել նրանց, ում ուսերին համազգային ծավալների պատասխանատվություն է ընկել: Մի քանի օր է, ինչ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը զանգարահարում են Առողջապահության ազգային ծառայություն: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շնորհակալություն են հայտնում բժիշկներին աշխատանքի համար՝ ոգևորելով նրանց։ Նախօրեին Քեյթը և Ուիլյամը զրուցել են Queen’s Hospital Burton և University Hospital Monklands
հիվանդանոցների աշխատողների հետ: «Մեր երկուսի անունից ուզում եմ ասել, որ մենք հպարտ ենք ձեզնով, որ կարողանում եք աշխատել այս ծայրահեղ պայմաններում: Ես գիտեմ, որ ձեզ համար պարզապես աշխատանք է, բայց իրականում այն, ինչ անում եք, շատ ավելին է, դուք անում եք անհնարինը: Ամբողջ երկիրը հպարտանում է ձեզնով:
Շնորհակալ եմ բոլոր ջանքերի և ժամերի համար, որ դուք նվիրել եք ձեր աշխատանքին»,- դիմել է բուժանձնակազմին Ուիլյամը:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ