Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից մասնակի վերացնել կորոնավիրուսի դեմ սահմանափակումները

Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից մասնակի վերացնել կորոնավիրուսի դեմ սահմանափակումները
05.04.2020 | 22:46

Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից մասնակի վերացնել կորոնավիրուսի դեմ սահմանափակումները: Նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, թե ապրիլի 11-ից տնտեսության «ցածր ռիսկայնություն» ունեցող ճյուղերը կվերսկսեն աշխատանքը: Թե որ՝ իշխանությունները դեռ չեն հստակեցնում:


Իրանը դարձել էր կորոնավիրուսի բռնկման երկրորդ օջախն աշխարհում` Չինաստանից հետո: Առաջին դեպքը, ըստ պաշտոնյաների, արձանագրվել էր փետրվարի 19-ին` Թեհրանից քիչ հեռու գտնվող քաղաքներից մեկում, այդուհետ տարածվել ողջ երկրով մեկ: Վերջին տվյալներով` վարակվել է 55 000 մարդ, մահացել են 3500-ը: Փորձագետները կասկածի տակ են դնում այս տվյալները` փակ երկրում գործող խիստ գրաքննության պատճառով:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ