Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու

Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու
05.04.2020 | 22:49

Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը` գերմանական թերթերից մեկում հրապարակած հոդվածում:
«Անհրաժեշտ է այսօր միլիարդավոր եվրոների ներդրումներ անել, որպեսզի վաղը չկանգնենք աղետի առաջ»,- գրել է նա` կարծիք հայտնելով, թե համատեղ ջանքերը առավել միասնական կդարձնեն Եվրոպան: «Մարշալի պլանը» առաջին անգամ գործարկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Եվրոպայի տնտեսությունը վերականգնելու համար:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ