Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խորհրդակցությանը վարչապետը կարևորել է ստեղծագործականության խթանումը

Խորհրդակցությանը վարչապետը կարևորել է ստեղծագործականության խթանումը
05.04.2020 | 22:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները:


Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որ դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ