Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հակոբ Արշակյան. Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր են վերանորոգվել

Հակոբ Արշակյան. Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր են վերանորոգվել
05.04.2020 | 22:55

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման՝ հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,- նշել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ