Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բորիս Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել

Բորիս Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել
06.04.2020 | 14:18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, 10 օր առաջ կորոնավիրուս հաստատվելուց հետո՝ թեստավորում անցնելու համար տեղափոխվել է հիվանդանոց, գրում է BBC-ն։ Ուրբաթ 55-ամյա Ջոնսոնը հայտարարել էր, որ շարունակում է ջերմել, ուստի պետք է շարունակի ինքնամեկուսացումը: Այս ամբողջ ընթացքում նա հեռավար է աշխատել իր կեցավայրից՝ Դաունինգ սթրիթ 10-ից:


Նրա հարսնացու Քերրի Սիմոնդսը, որը Ջոնսոնից երեխա է սպասում, շաբաթ հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը ևս զգում է Covid-19 ախտանշաններ:
Ջոնսոնի ֆիզիկական անկարողության դեպքում կառավարության ղեկավարի պարտականությունների գործառույթը կփոխանցվի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բորիս Ջոնսոնը կմիացվի թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ