Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Fitch Ratings-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը

Fitch Ratings-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը
06.04.2020 | 14:19

Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում: «Կորոնավիրուսի առաջացրած ցնցումը բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա ապրանքատեսակներից (արտահանման մեծ մասը), Ռուսաստանի տնտեսությունից (գումարային փոխանցումներ, առևտուր և արտասահմանյան ուղիղ ներդնումներ) և զբոսաշրջությունից կախվածության պատճառով, որը միայն մասնակիորեն փոխհատուցվում է նավթի ցածր գներից ստացված եկամտով: Դա կատարվում է Հայաստանի մաքուր արտաքին պարտքի հարաբերականորեն բարձր մակարդակի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին, որը միայն մասամբ է ֆինանսավորվում կապիտալի ներհոսքի հաշվին, որը չի ստեղծում պարտքային պարտավորություններ», - ասված է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ: 2019-ի նոյեմբերին Fitch Ratings-ը բարձրացրել էր Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ հաստատելով «B+» մակարդակում` «կայուն» կանխատեսմամբ: «Չնայած մակրոտնտեսական քաղաքականության հուսալի կառուցվածքին և բարեփոխումներին պահպանվող հակվածությանը, տնտեսական ցնցման հետևանքով պետական պարտքը ձեռք է բերել նկատելիորեն ավելի բարձր հետագիծ, և 2020-ի մեր կանխատեսումները փոխկապակցված են COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված բացասական ռիսկերի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:


Վերլուծության հեղինակները կանխատեսում են, որ կորոնավիրուսի առաջացրած ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը` 2019-ին գրանցված 7,6%-ից մինչև 2020թ.-ին 0,5%: Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասնակիորեն կվերականգնվի 2021-ին` մինչև 5,5% արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի, հաճախակի սպառման վերականգնման և չափավոր բյուջետային քաղաքականության պայմաններում զբաղվածության մեծացման շնորհիվ:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ