Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի անկում է գրանցվում

Գերմանիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի անկում է գրանցվում
06.04.2020 | 14:27

Գերմանիայում չորրորդ օրն անընդմեջ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի անկում է գրանցվում, գրում է The Guardian-ը՝ Ռոբերտ Կոխի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տվյալներին հղումով: Անցած 24 ժամում հաստատվել է ախտահարման 3677 դեպք, մինչդեռ կիրակի գրանցվել էր վարակման 5936 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 95 391-ի: Մահերի թիվը մեկ օրում ավելացել է 92-ով՝ հասնելով 1434-ի:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ