Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Հայկական հիմնադրամների միությունը» գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

«Հայկական հիմնադրամների միությունը» գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին
06.04.2020 | 14:32

Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Նա «Իմ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։


Պետրոս Շիրինօղլուն գրավոր հաղորդագրության մեջ նշել է, որ «Հայկական հիմնադրամների միությունը» 500․000 թուրքական լիրա է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած «Ազգային համերաշխության արշավին»։ Շիրինօղլուն ցավակցել է Թուրքիայում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել հիվանդներին։ Արշավին միացել էին նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ։ Նրանք 100․000 թուրքական լիրա էին փոխանցել դրամահավաքի հաշվեհամարին։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ