Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իռլանդիայի վարչապետը բժիշկ կաշխատի

Իռլանդիայի վարչապետը բժիշկ կաշխատի
06.04.2020 | 14:36

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը, որ բժշկական ինստիտուտ է ավարտել, շաբաթական մեկ օր որպես բժիշկ կաշխատի, որ օգնի Ազգային սանիտարական ծառայությանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հաղորդել է The Irish Times թերթը։ Վարադկարը թերապևտի դիպլոմը ստացել է 2010-ին, 3 տարի անց նա դուրս է եկել բժշկական ռեեստրից, քանի որ մտել է քաղաքականության մեջ։


Մարտի վերջին Ազգային սանիտարական ծառայությունը բժշկական որակավորում ունեցող մարդկանց հավաքագրում էր սկսել, որ կորոնավիրուսի տարածվող համաճարակի պայմաններում կադրային պահուստ ապահովի։ Կազմակերպության կոչին 50 000 բժիշկ է արձագանքել, նաև՝ վարչապետը ։ «Վարչապետը շաբաթական մեկ անգամ կզբաղվի բժշկական գործունեությամբ՝ իր որակավորմանը համապատասխան»,- ասվում է հրապարակման մեջ։ Իռլանդիայում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 4994 է, մահերի թիվը 158:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ