Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանը կարող է անցնել կորոնավիրուսով թեթև հիվանդների տնային բուժման

Վրաստանը կարող է անցնել կորոնավիրուսով թեթև հիվանդների տնային բուժման
06.04.2020 | 20:32

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին արդեն Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման»՝ կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Վրաստանում կորոնավիրուսի 18 նոր դեպք է արձանագրվել: Ցավոք սրտի, երկու մարդ մահացել է, վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 188-ի:Վարակիրների թիվը գնալով աճում է: Նման պայմաններում մեր հիմնական խնդիրը բժշկական համակարգի կարողությունների ընդլայնումն է, որ հնարավոր դառնա թեթև հիվանդների տնային բուժումը», - ասել է Գեորգի Գախարիան:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ