Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Red Wings»-ը ՌԴ կառավարությունից թույլտվություն է ստացել Մոսկվա-Երևան չվերթով ևս մեկ թռիչք իրականացնել

«Red Wings»-ը ՌԴ կառավարությունից թույլտվություն է ստացել Մոսկվա-Երևան չվերթով ևս մեկ թռիչք իրականացնել
06.04.2020 | 20:43

«Red Wings» ավիաընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են գալիս Ռուսաստանում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 222 քաղաքացիներ, հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ: Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ», - նշել է Ավինյանը:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ