Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան երկրորդ չարթերային թռիչքը՝ WZ4323, Red Wings ավիաընկերությունը կիրականացնի այսօր ժամը 15։40-ին՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն իր ֆեյսբուքյան էջում: «Թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած)», - փոխանցում է ԱԳ-ն: «Ընդգծենք, որ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր», - ասված է գրառման մեջ:
Երեկ ուշ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան առաջին չարթերային թռիչքով եկած 222 քաղաքացիները տեղափոխվեցին Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ՝ 14-օրյա կարանտինի: