Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել
07.04.2020 | 15:05

Ամենաշատ դեպքերն այս օրերին արձանագրվում են ԱՄՆ-ում, երեկ գրանցվել է 30000 նոր դեպք: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում արդեն 367000 է, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 11 000: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ը աշխարհում երրորդն է, հիվանդանոցների երեք քառորդն արդեն բուժում է միայն կորոնավիրուսով հիվանդների:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է մեկ միլիոն 350 000, մահվան դեպքերի թիվը՝ 75 000, հիվանդությունից բուժվել է շուրջ 286000: Անցած շաբաթվա վերջից Իտալիայում և Իսպանիայում մահացությունը նվազել էր, սակայն երեկ կրկին բարձրացավ՝ Իտալիայում գրանցվեց 636, Իսպանիայում՝ 700 մահվան դեպք: Ֆրանսիայում վերջին մեկ օրում 833 մարդ է մահացել, մահերի ընդհանուր թիվը մոտ 9 000 է: Մեծ Բրիտանիայում անցած մեկ օրում մահացածների թիվը զգալիորեն ցածր է՝ 439 մարդ:

Գերմանիան, որը հայտնաբերված դեպքերի քանակով աշխարհում չորրորդն է՝ համեմատաբար ցածր մահացությամբ, հայտարարել է բիզնեսին աջակցելու նոր միջոցների մասին` ընկերությունները կկարողանան ստանալ մինչև 800 000 եվրո չապահովված վարկեր: Ճապոնիայում ևս բիզնեսի աջակցման մեծ ծրագիր է ներկայացվել, երկրի մի քանի շրջաններում համեմատաբար թեթև կարանտին է հայտարարվել:
Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում և Դանիայում քննարկում են սահմանափակումներն աստիճանաբար վերացնելու հնարավորությունը, Ուկրաինան, հակառակը, խստացրել է համաճարակի դեմ պայքարի միջոցները՝ այժմ փողոց կարելի է դուրս գալ միայն դիմակներով, մետրոն դեռ չի գործում:


Ռուսաստանում վարակակիրների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում աճել է 1000-ով՝ կազմելով 6 000 մարդ: Համաճարակի սկզբից մահացել է 53 մարդ: Վարչապետ Միխայիլ Միշուստինը մարզերի ղեկավարներին հիշեցրել է, որ իրենց լիազորությունները թույլ չեն տալիս փակել վարչական սահմանները: Ռամզան Կադիրովը վարչապետին պատասխանել է, որ միևնույն է՝ Չեչնիա չեն կարող մուտք գործել այնտեղ գրանցում չունեցողները: Բացի այդ, Չեչնիայի ղեկավարը գովել է ոստիկանին, որը ծեծել է ինքնամեկուսացման ռեժիմը խախտողին: «Ինձ համար ավելի լավ է մեկին ծեծել, քան հազարավոր մարդկանց թաղել: Ում պետք է՝ մահակներով կծեծեմ: Ում պետք է՝ բանտ ու նկուղ կնստեցնեմ», - հայտարարել է Կադիրովը: Ծեծի ենթարկված տղամարդը և նրա ընտանիքի անդամներն արդեն հեռուստատեսությամբ ներողություն են խնդրել:
Ղազախստանում վիրուսը հայտնաբերվել է 120 բուժաշխատողի մոտ, ընդհանուր առմամբ երկրում 600 հիվանդ կա:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ